Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

ՈՒրացում. իրավիճակային մտածողության թշվառությունը

ՈՒրացում. իրավիճակային մտածողության թշվառությունը
16.10.2024 | 21:55

Ովքե՞ր, ե՞րբ և ինչու՞ են հանկարծ անհետանում, դառնում ուրու, ճիշտ ժամանակին կրկին հայտնվելու համար։

Ո՞ր չափով է ուրացումը մեր օրերում դրսևորվում և ո՞ր չափով է այն մահացու, գերխնդրի առաջ կանգնած ազգի համար։

Հիմա ըստ էության։

ՍՍՀՄ-ը փլուզվում էր:

Մենք՝ սովետահայերս, հանկարծ հրապարակում մեզ համար «պարզեցինք», թե որքան ենք ատել այդ հրեշավոր բռնապետությունը։

Հազարավոր բոլշևիկի թոռներ, կոմունիստներ ու իրենց որդիները հանկարծ հիշեցին, թե իրենց հայրերը ինչ ազգայնական, ազատական հայացքներ են ունեցել։

«Մի գիշերվա մեջ» բոլորը դարձան Անդրանիկի զինվորներ։ Հետո կատարվեց վատթարագույնը։

Համաժողովրդական սեր վայելող Կարեն Դեմիրճյանը գրպանում «չգտավ» Ղարաբաղը։

Անցյալի հետ հաշիվները մաքրելու «բարոյական» արդարացումը գտնված էր։

Ահա և վերջ, ցտեսություն երջանիկ կոմունիստական անցյալ։

ԿԵՑՑԵ՜ ԱԶԱՏ ու ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՈՒրացում․․․երբ ազգը ուրանում է նույնիսկ այն, ինչ ինքն է ստեղծել։ Վստահաբար կարող եմ պնդել, որ Սովետական Հայաստանը ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ԴԱՐՆ Է։

Իսկ ուրացումների անբարո շարքը դեռ առջևում էր

1998 թ. բոլորիս համար անսպասելի հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հրաժեշտի տեքստը խորհրդավոր էր, ակնարկներով լի։

Ի՞նչ ռազմաշունչ ուժերի մասին էր խոսում: Ինչու՞ էր խաղաղության կուսակցությունը հեռանում ճանապարհ տալով պատերազմող ուժին։

Հարցեր, որոնց պատասխանը պետք է պահանջեր ժողովուրդը, իսկ նա խուլ ձևացավ։

Հաջորդ օրը հրապարակը դատարկ էր: Իսկ ու՞ր էին ՀՀՇ-ական կերակրատաշտին մոտ կանգնած պնակալեզները։

ՈՒՐԱՑՈՒՄԸ ՉՈՒՇԱՑԱՎ

1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ աննախադեպ ոճիր՝ ուղիղ եթերում, բոլորի աչքի առաջ տեղի ունեցավ նողկալի, զազիր մի սպանդ։ Սպանվեցին ավագ սերնդի հեղինակավոր լիդերը, երիտասարդ սերնդի կուռքը՝ Սպարապետը։ ՈՒ ին՞չ…

Հրապարակը կրկին դատարկ էր:

Ո՛չ ոք երկրի ղեկավարից պատիվ չպահանջեց։

Նեղ անձնական, խմբային շրջանակներից այն կողմ մեծ հաշվով ոչինչ չխոսվեց, ոչինչ չարվեց։

ԿՐԿԻՆ ՈՒՐԱՑՈՒՄ

2018 թ. Սերժ Սարգսյանի հրաժարականի թանաքը դեռ չէր չորացել, բայց նա հասկացավ՝ առնետները ուրու են դարձել։ Պառլամենտական ընտրություններում նրա թիմի ֆիասկոն ուղղակի ՈՒՐԱՑՄԱՆ արդյունք էր։

Այն ինչ այսօր կատարվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, այսօր, կրկնակի ուրացման արդյունք է՝ սկզբում իր մարտական ընկերները, հետո Պուտինը, որը նրան ընկեր էր համարում:

Կարծում եմ` պատկերացնում եք ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին, երբ մի օր կթողնի իր պաշտոնը։

Հայեր, իրավիճակային մտածողությունից մինչև անբարոյականություն, մի քայլ է։

ՄՏԱԾԵ՛Ք:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2092

Մեկնաբանություններ